• A4 Avant
    A4 Avant

    Audi A4 Avant՝ էլ ավելի հզոր, ավելի արդյունավետ և ավելի ինտելեկտուալ ավտոմեքենա:

  • A4 allroad quattro
    A4 allroad quattro

    Նոր Audi A4 allroad quattro-ն ունի յուրահատուկ արտաճանապարհային հատկանիշներ: Դեպի արտաքին աշխարհ կողմնորոշված դիզայնի և առավելագույն ֆունկցիոնալ հնարավորությունների համադրության շնորհիվ այս ավտոմեքենան յուրահատուկ տեղ է զբաղեցնում իր սեգմենտում:

  • A6 Avant
    A6 Avant

    Audi A6 Avant՝ ավելի դինամիկ, ավելի նրբագեղ, ավելի տնտեսող:

  • A6 allroad quattro
    A6 allroad quattro

    Ընտրելով Audi A6 allroad quattro-ն, Դուք կունենաք ավտոմեքենա, որը կբացի նոր ճանապարհներ և թույլ կտա հաղթահարել նոր մարտահրավերները:

  • S6
    S6

    Audi S6-ը բազմաբնույթ է. այն ներկայացուցչական է՝ գործուղումների համար, հեղինակավոր ընտանեկան մոդել է, ինչպես նաև նրբաճաշակ և սպորտային մեքենա է առօրեայում:

  • S6 Avant
    S6 Avant

    Audi S6 Avant-ը ը վառ է և միաժամանակ նրբաճաշակ. սա նոր մոտեցում է սպորտային ոճին:

  • S7 Sportback
    S7 Sportback

    Audi S7 Sportback՝ տպավորիչ դիզայն և բացառիկ հզորություն: Այս ավտոմեքենան վարելիս՝ անմոռանալի տպավորությունները երաշխավորված են:

  • A8 L
    A8 L

    Audi A8 L-ի դիզայնը նրբաճաշակության և դինամիզմի մարմնացում է, խելացի օժանդակ համակարգերի բազմազանություն և կառավարման ինտուիտիվ կերպով հասկանալի նոր հայեցակարգ:

  • A8 L W12
    A8 L W12

    Audi A8 L W12 ավտոմեքենայի կերպարը բացառիկ է: Այն կարելի է համարել իսկական արվեստի գործ:

  • S8
    S8

    Ուր էլ որ ուղևորվեք, գերազանց դինամիկայով այս ավտոմեքենան, կհասցնի Ձեզ ցանկացած վայր, քանի որ Audi S8-ի հետ բոլոր ճանապարհները բաց են:

  • S8 plus
    S8 plus

    Audi S8 plus-ը պրեմիում դասի ամենահզոր սպորտային սեդանն է: Իսկ կատարելագործված 4.0 TFSI շարժիչի շնորհիվ այն նաև ամենադինամիկն է:

  • TT Roadster
    TT Roadster

    Audi TT Roadster-ն համադրում է ռոդսթերի նրբագեղությունը՝ սպորտային բոլիդի ատլետիկ տեսքի հետ:

  • TTS Coupé
    TTS Coupé

    Audi TTS Coupé-ում ամենը արտահայտում է նրա սպորտայնությունը: Մոդելը համալրված է quattro® մշտական լիաքարշակ համակարգով:

  • TTS Roadster
    TTS Roadster

    Ճանապարհորդությունը նոր Audi TTS Roadster-ի հետ աներևակայելի է: Հովացուցիչի պաշտպանիչ ցանցից մինչև դիֆուզոր՝ այն բառացիորեն արտացոլում է մաքուր էներգիայի մթնոլորտ:

A5 Sportback > Audi-ին Հայաստանում

Audi A5 Sportback

Audi A5 Sportback-ը սպորտային դիզայնի, նրբաճաշակության, ընդարձակ սրահի և բազմաթիվ հնարավորությունների համադրություն է: Այն համալրված է ժամանակակից տեխնոլոգիաներով և նորարարական օժանդակող համակարգերով, որոնք ապահովում են անվտանգության բարձր մակարդակ և թույլ են տալիս առավելագույնս վայելել մեքենավարումը:

 
Ներբեռնել բոլոր լուսանկարները
00:00 | 00:00
  • Audi A5 Sportback -ը նրբաճաշակության և ընդարձակ սրահի համադրություն է:

  • Սահուն գծերով տպավորիչ ուրվագծի շնորհիվ Audi A5 Sportback -ը իրապես նրբագեղ է:

  • Նախկին մոդելի համեմատ ավտոմեքենային բնորոշ ալիքանման կողագիծը դարձել է ավելի արտահայտիչ և ստեղծում է լույսի ու ստվերրի խաղ:

  • Հստակ գծերը արտահայտված են նույնիսկ թափքի հետնամասում՝ ավարտվելով թափարգելի եզրամասում:

  • A5 sport և A5 design ձևավորման փաթեթների շնորհիվ Դուք կարող եք դարձնել Ձեր Audi A5 Sportback-ը ավելի անհատականացված:

  • Պատվերով տեղադրվող Audi Matrix լուսադիոդային լուսարձակների առանձնահատկությունների թվում են ինքնակարգավորվող լուսավորումը, գրավիչ տեսքը և ապրանքանիշի ճանաչելիությունը:

  • Որպես հավելում առաջարկվող համայնապատկերային իջանցքը հնարավոր է բացել ամբողջությամբ և ավտոմեքենայի սրահը դարձնել ավելի լուսավոր:

  • Bang & Olufsen Sound System ծավալային հնչողության ձայնային համակարգ:

  • Որպես հավելում առաջարկվող սրահի ետնապատկերային լուսավորման փաթեթը ներառում է կարգավորվող լուսավորման 30 երանգ և ընդգծում է ինտերիերի նրբաճաշակ դիզայնը:

  • Audi Sport «5-կրկնաթև» դիզայնի թեթևաձույլ անվահեծեր՝ չափսը` 8.5J x 18

  • Տեսանյութեր

    Audi A5 Sportback ՝ մշակված է ոգով:

00:00 | 00:00
Հարմարավետ ընդարձակ տարածություն Audi A5 Sportback-ի ընդարձակ բեռնախցիկի տարողունակությունը 480 լիտր է: Հավելյալ հարմարավետություն է ապահովում բեռնախցիկի դռան էլեկտրական կառավարումը, որը ներառված է բազային համալրման մեջ, իսկ որպես հավելում առաջարկվում է սենսորային կառավարման գործառույթը:
1920x1080_Audi_exterior_roof_A5_Sportback_06.jpg
Ինտերիեր՝ լուսավոր, ինչպես ցերեկը

Որպես հավելում առաջարկվող ապակե համայնապատկերային իջանցքը հնարավոր է ամբողջությամբն բացել, օրինակ՝ ավտոմեքենա նստելիս, և փակել՝ սրահը լքելուց առաջ:

Ավելի ընդարձակ

Ինտերիերի ավելի մտածված կազմակերպման շնորհիվ Դուք ունեք ավելի ընդարձակ սրահ, որը պատրաստված է բարձրորակ նյութերից և ունի նորաոճ դիզայն:

Իմանալ ավելին անհատական ինտերիեր ստեղծելու մասին Audi exclusive ծրագրի շնորհիվ:
  • 563x317_Interieur_A5_Sportback.jpg
    Ավելի նրբաճաշակ

    Պատրաստման բարձր որակով և նրբաճաշակությամբ Ձեզ կզարմացնեն սրահի բոլոր տեխնիկական լուծումները՝ խելախոսի անլար լիցքավորման սարքից, էրգոնոմիկ և կատարելապես հավասարակշռված փոխանցումների փոխարկման լծակից մինչ հպազգայուն ցուցասարքով MMI Navigation plus համակարգի կոճակը:

  • 563x317_detail_spiegel_A5.jpg
    Արտահայտիչ

    Արտաքին հայելիների աերոդինամիկ օպտիմալացված պատյանները տեղակայված են դռների պանելների (սրա հայերենն ա պետք) վրա: Դրանց կողքին տեղադրված են քրոմապատ ներդիրները՝ S line գրությամբ, որոնց տեսքը որոշվում է օպցիոնալ S line սպորտային փաթեթի ընտրությամբ։

Ընդհանուր տեղեկատվությունը՝ ուշադրության կենտրոնում

Որպես հավելում առաջարկվող Audi virtual cockpit սարքերի վիրտուալ վահանակի շնորհիվ ամբողջ կարևոր տեղեկատվությունը արտացոլվում է ցուցասարքի վրա՝ Ձեր պահանջներին և վարելաոճին համապատասխան: MMI touch հպազգայուն պանելով MMI Navigation plus օպցիոնալ համակարգը հեշտացնում է նավիգացիայի օգտագործումը՝ դարձնելով այն ավելի պարզ և հասկանալի:

Ավելին տեղեկատվական-ժամանցային և օժանդակող համակարգերի մասին:

Լրացուցիչ բարձրորակ սարքավորում

1920x1080_Interieur_A5Sportback_2.jpg
1920x1080_Interieur_A5Sportback_1.jpg

Audi սրահում Ձեզ յուրահատուկ տեղ է տրամադրվում: Բարձրորակ նյութերի և կատարման բարձր մակարդակի շնորհիվ հարմարավետությունն ապահովված է և առջևի, և հետևի նստատեղերի ուղևորների համար: Անկախ նրանից, կընտրեք Դուք մոխրագույն մեքենակարով կարմիր (Arras red) Feinnappa կաշվից երեսպատումը թե շեղանկյունաձև մեքենակարով և S պատկերանշանով S շարքի նստատեղերը, Ձեր ընտրությունը ճիշտ կլինի:

  • 563x317_0001_AA5_D_161045_1.jpg
    Համայնապատկերային իջանցք

    Որպես հավելում առաջարկվող համայնապատկերային իջանցքը կարելի է ամբողջությամբ բացել և սրահը կլուսավորվի:

  • 563x317_AA5_D_161046_1.jpg
    Bang & Olufsen Sound System ծավալային հնչողության ձայնային համակարգ

    Պատվերի համար հասանելի Bang & Olufsen Sound System ծավալային հնչողության ձայնային համակարգը տպավորիչ նորարարություն Է, որը ստեղծում է ընդարձակության զգացում։