• A4 Avant
    A4 Avant

    Audi A4 Avant՝ էլ ավելի հզոր, ավելի արդյունավետ և ավելի ինտելեկտուալ ավտոմեքենա:

  • A4 allroad quattro
    A4 allroad quattro

    Նոր Audi A4 allroad quattro-ն ունի յուրահատուկ արտաճանապարհային հատկանիշներ: Դեպի արտաքին աշխարհ կողմնորոշված դիզայնի և առավելագույն ֆունկցիոնալ հնարավորությունների համադրության շնորհիվ այս ավտոմեքենան յուրահատուկ տեղ է զբաղեցնում իր սեգմենտում:

  • A6 Avant
    A6 Avant

    Audi A6 Avant՝ ավելի դինամիկ, ավելի նրբագեղ, ավելի տնտեսող:

  • A6 allroad quattro
    A6 allroad quattro

    Ընտրելով Audi A6 allroad quattro-ն, Դուք կունենաք ավտոմեքենա, որը կբացի նոր ճանապարհներ և թույլ կտա հաղթահարել նոր մարտահրավերները:

  • S6
    S6

    Audi S6-ը բազմաբնույթ է. այն ներկայացուցչական է՝ գործուղումների համար, հեղինակավոր ընտանեկան մոդել է, ինչպես նաև նրբաճաշակ և սպորտային մեքենա է առօրեայում:

  • S6 Avant
    S6 Avant

    Audi S6 Avant-ը ը վառ է և միաժամանակ նրբաճաշակ. սա նոր մոտեցում է սպորտային ոճին:

  • Նոր A8 L
    Նոր A8 L

    Audi A8 L-ի դիզայնը նրբաճաշակության և դինամիզմի մարմնացում է, խելացի օժանդակ համակարգերի բազմազանություն և կառավարման ինտուիտիվ կերպով հասկանալի նոր հայեցակարգ:

  • A8 L W12
    A8 L W12

    Audi A8 L W12 ավտոմեքենայի կերպարը բացառիկ է: Այն կարելի է համարել իսկական արվեստի գործ:

  • S8
    S8

    Ուր էլ որ ուղևորվեք, գերազանց դինամիկայով այս ավտոմեքենան, կհասցնի Ձեզ ցանկացած վայր, քանի որ Audi S8-ի հետ բոլոր ճանապարհները բաց են:

  • S8 plus
    S8 plus

    Audi S8 plus-ը պրեմիում դասի ամենահզոր սպորտային սեդանն է: Իսկ կատարելագործված 4.0 TFSI շարժիչի շնորհիվ այն նաև ամենադինամիկն է:

  • TT Roadster
    TT Roadster

    Audi TT Roadster-ն համադրում է ռոդսթերի նրբագեղությունը՝ սպորտային բոլիդի ատլետիկ տեսքի հետ:

  • TTS Coupé
    TTS Coupé

    Audi TTS Coupé-ում ամենը արտահայտում է նրա սպորտայնությունը: Մոդելը համալրված է quattro® մշտական լիաքարշակ համակարգով:

  • TTS Roadster
    TTS Roadster

    Ճանապարհորդությունը նոր Audi TTS Roadster-ի հետ աներևակայելի է: Հովացուցիչի պաշտպանիչ ցանցից մինչև դիֆուզոր՝ այն բառացիորեն արտացոլում է մաքուր էներգիայի մթնոլորտ:

A5 Coupé > A5 > Audi-ին Հայաստանում

A5 Coupé

Sport 2.0 TDI quattro S tronic
2 770 000,00 р.

  • Базовая цена
    2 770 000,00 р.
  • Дополнительное оборудование
    0,00 р.
  • Цена
    2 770 000,00 р.

Հաստատակամության մարմնավորում Audi A5 Coupé

Առաջին հանդիպումը ամենահուզիչն է: Այս եզրակացությունը ճշմարիտ է նաև նոր մեքենայի հետ ծանոթության ժամանակ: Առաջին հայացքը, առաջին արագացումը, առաջին պտույտը, առաջին ուղևորությունը՝ այս ամենը ընդմիշտ կմնա Ձեր հիշողության մեջ: Մասնավորապես երբ խոսքը գնում է Audi A5 Coupé-ի նման հրաշալի ավտոմեքենայի մասին: Գրավիչ դիզայնով և վառ արտահայտված դինամիկայով օժտված այս մոդելը ստեղծված է նոր ճանապարհների, նոր մտքերի և նոր գաղափարների համար: Audi A5 Coupé-ի հետ յուրաքանչյուր ճանապարհորդություն կլինի բացառիկ:

  • Սպորտային նրբաճաշակություն

    Audi A5 Coupé առանձնահատկությունները
  • Հարմարավետություն և սպորտային տեսք
    Audi A5 Coupé-ի սրահը
    480x270__0000s_0001_QA5_D_10086_AP.jpg

    Բազմաֆունկցիոնալ և սպորտային եռաթև դիզայնի ղեկանիվի և փոխանցատուփի էրգոնոմիկ լծակի բռնակի կաշվով երեսպատումը ապահովում է հուսալի բռնում: Հարմարավետ նստատեղերի համար հնարավոր է ընտրել երեսպատման ցանկացած տարբերակ՝ յուրօրինակ կտորներ, բնական կաշի կամ բարձրորակ Alcantara կաշվի և կտորի համադրություն: Դուք նույնպես կարող եք պատվիրել հարմարավետ դիմացի տաքացվող և հովացվող նստատեղեր: Մեքենասրահի էլեկտրաշարժաբեր մեծ թեք համայնապատկերային իջանցքը փոքրիկ վարագույրով հասանելի է պատվերով: Այն կդարձնի ճանապարհորդությունը ավելի հաճելի բոլոր ուղևորների համար:

  • Սպորտային բնույթ

    Audi A5-ը DTM մրցույթի հաղթող է
    480x270_a5-coupe-sportedition.jpg

    Audi թիմը DTM-ի 2013 թվականի մրցաշարի հաղթողն է: Դուք կարող եք դառնալ հաղթող՝ համապատասխան Audi A5 չեմպիոնին: Ավտոմեքենաները թողարկվել են սահմանափակ խմբաքանակով (ընդամենը 300 օրինակ) և ունեն Audi A5 Coupé-ի վառ արտահայտված սպորտային բնույթ:

  • Սպորտային նրբաճաշակություն, հստակ գծեր
    Audi A5 Coupé-ի արտաքին տեսքը
    480x270__0000s_0019_AA5_C_10051_1_AP.jpg

    Audi A5 Coupé-ն առանձնանում է դասական կուպեների համաչափություններով: Թեք տանիքը և նրբին կորագիծը մեքենային տալիս են սպորտային նրբաճաշակ տեսք: Մեքենայի դիզայնը ընդգծում են հագեցած երանգների բազմազանությունը և 17-19 մատնաչափ անվահեծերով անիվների հմայիչ տեսքը: Audi Singleframe հովացուցիչի պաշտպանիչ ցանցը տպավորիչ է իր կողային ձևավոր շերտաձողերով, որոնք ստեղծում են ավելի մեծ ծավալային պատկեր: Բի-քսենոն լուսարձակները հագեցած են նոր լուսադիոդային ցերեկային ընթացքային լույսերով: Դիմացի հակամառախուղային լուսարձակները ներկառուցված են փայլուն ներդիրների մեջ: Հետևի լուսարձակները նրբաճաշակորեն անցնում են կողքամասից դեպի թափքի թիկունքը: Կողագիծը անցնում է նրանց միջով և կոթնում է թափարգելի հստակ եզրին:

  • Տպավորիչ լրացուցիչ տեխնիկական հանդերձանք
    Audi A5 Coupé-ի հանդերձանքը
    480x270__0000s_0010_AA5_D_10093_4.jpg

    Ապավինեք բարձր չափանիշներին: Audi A5 Coupé-ն ամբողջովին համապատասխանում է նրանց: MMI® Navigation plus լրացուցիչ կողմնորոշման համակարգը ունի մի շարք նորարարություններ: Օրինակ՝ կառավարում ներկառուցված ձողղեկով MMI կոճակի օգնությամբ, բարձրորակ 7-մատնաչափ անկյունագծով գունավոր էկրան, քարտեզների եռաչափ ցուցադրման հնարավորություն և կոշտ սկավառակակիր՝ երաժշտական և մեդիա նիշքերի պահպանման համար: Audi connect -ի օգնությամբ, որը ներառում է ավտոմեքենայի հեռախոսը, Դուք կարող էք պատվիրել բազմաթիվ ծառայություններ, որոնք սպասարկվում են տվյալ համակարգով: Դա կարող է լինել սեփական Wi-Fi մուտքի կետի ստեղծումը կամ նավիգացիա Google Earth™ и Google Street View™ ծառայությունների միջոցով: