Գնել նոր Audi RS 4 Avant - տեխնիկական բնութագրեր, չափսեր, կոնֆիգուրացիաներ > Audi А4 բոլոր մոդելները > Audi-ին Հայաստանում
Audi RS 4 Avant

RS 4 Avant

Արագընթաց, բազմակողմանի
Նոր Audi RS 4 Avant

Audi RS 4 Avant

Աներևակայելի զգացողությունների կատալիզատոր

Audi RS 4 Avant-ը համատեղում է սպորտքարի հզորությունը և բազմակողմանի ավտոմեքենայի ֆունկցիոնալությունը ամբողջ ընտանիքի համար: Դինամիկան նրա ամենակարևոր բաղադրիչն է:

Audi RS 4 Avant-ը թվերով

Հզորություն՛

450

ձ.ու.

Թափառք՝ 100 կմ/ժ –ը

4.1

վրկ-ում

Առավելագույն ոլորող մոմենտը՝

600

Նմ

Կատարյալ ավտոմեքենա՝ առաջադեմ անձանց համար

Հարմարավետությունն ու դինամիկան նախընտրողներն ըստ արժանվույն կգնահատեն Audi RS 4 Avant-ը: Հզորությունն ու յուրօրինակ դիզայնը մեկտեղող այս ավտոմեքենան կատարյալ ուղեկից կդառնա նրանց համար։

Սպորտային արտաքին տեսք

RS ոճով ստեղծված ազդեցիկ առջևի մասը Singleframe հովացուցչի վանդակաճաղով և խորսխաձև կառուցվածքով, ինչպես նաև RS մոդելներին բնորոշ ներդիրներ ունեցող առջևի հատվածը, ընդգծում են Audi RS 4 Avant-ի սպորտային բնույթը: Պատկերը լրացնում են թափքի հետևի մասում տեղակայված՝ RS մոդելներին բնորոշ թափարգելը և տպավորիչ դիֆուզորը։ Լրացուցիչ շեշտադրումներ են ստեղծում առանձնահատուկ դիզայնով սկավառակները և անվակամարների ընդարձակիչները: Արտահայտչականության ավելացմանն առավել շատ նպաստում են սրահի հարդարման RS ընտրանքային դիզայն-փաթեթները՝ մոխրագույն կամ կարմիր գույնի տարրերով:

RS 4 Avant

Բացառիկ սրահ

Որպես ընտրանք առաջարկվող՝ կաշվով երեսպատված եռաթև ղեկը՝ ընդլայնված գործառույթների հավաքածուով ընդգծում է ավտոմեքենայի սպորտային բնույթը: Այդ էֆեկտն ավելի է ուժեղանում առջևի plus սպորտային նստատեղերի՝ Feinnappa սև կաշվե երեսպատման վրա իրականացված՝ կարմիր գույնի Crescendo Red խորսխաձև դարձակարերով ձևավորման շնորհիվ։

Հզոր՝ ինչպես սպորտային ավտոմեքենա: Ֆունկցիոնալ՝ ինչպես Avant

Audi RS 4 Avant-ում բավական մեծ տեղ է նախատեսված ուղեբեռի համար. արդեն իսկ ստանդարտ կոմպլեկտացիայում նախատեսված են 40:20:40 համամասնությամբ ծալվող հետևի նստատեղեր։ Բեռնումն ավելի հեշտացնելու համար բեռնախցիկի դուռը կարելի է բացել ոտքի շարժումով¹: Այս ֆունկցիան աշխատում է համապատասխան տարբերակը պատվիրելու դեպքում։ Բեռնատարածքը կարգավորված պահելու համար որպես տարբերակ հասանելի է ուղեբեռի ամրակապման համար նախատեսված սարքավորման փաթեթ, ինչպես նաև ըստ պատվերի տեղակայվող ռեյլինգային համակարգ՝ բեռը ամրացնելու հարմարանքներով:

RS 4 Avant luggage compartment

Audi exclusive ծրագիր

Audi exclusive² ծրագրի շրջանակում Ձեզ համար հասանելի են ձեր Audi RS 4 Avant-ի անհատականացման անսահմանափակ հնարավորություններ, ներառյալ՝ արտաքին հարդարման Bronze փաթեթը:

Audi RS 4 Avant with Audi exclusive
1
Հասանելի չէ Audi exclusive ծրագրի շրջանակներում առաջարկվող կարբոնե/փայլուն սև էլեմենտներով կամ Bronze արտաքին ձևավորման փաթեթների հետ համատեղ:
2
Audi exclusive համալրվման ընտրանքային տարբերակները ստեղծվել են Audi Sport GmbH համապատասխան բաժնի մասնագետների կողմից: Ստանդարտ և ընտրանքային համալրման տարբերակների մասին ավելի մանրամասն տեղեկատվություն ստանալու համար դիմեք ձեր Audi դիլերին