certificate-1300x551.jpg

Հատուկ առաջարկ

Տարիքը նշանակություն ունի

Հարգելի հաճախորդներ, ուրախ ենք տեղեկացնել, որ Սլավ Մոթորս ՓԲ ընկերությունը այսուհետ հինգ տարեկանից բարձր ավտոմեքենաների սպասարկումը իրականացնում է հաճախորդի համար առավել շահավետ գներով և պայմաններով:

«Audi Service 5+» հատուկ առաջարկի շրջանակներում իջեցվել են մատուցվող տեխնիկական սպասարկման գործող սակագները, ինչպես նաև վաճառվող և տեղադրվող ավտոպահեստամասերի գները:
Մենք բարձր ենք գնահատում Ձեր հավատարմությունը Audi ապրանքանիշին և Ձեր ավտոմեքենայի սպասարկման համար՝ Audi պաշտոնական սերվիս-կենտրոնի ընտրությունը։

*Սլավ Մոթորս ՓԲ ընկերության կողմից ցանկացած պարբերական (յուղ փոխել և այլն) աշխատանքներ իրականացնելուց ավտոմեքենայի շահագործման անվտանգությունը ապահովելու համար անվճար մատուցվող ծառայությունների ցանկ:

• Հեղուկների արտահոսքի ստուգում
• Արտաքին լուսավորման սարքերի աշխատունակության ստուգում
• Ապակեմաքրիչների, ապակելվացների և լուսարձակների ողողիչների աշխատունակության ստուգում
• Սրահի զտիչի և օդի զտիչի անցանելիության ստուգում
• Դռների ծխնիների յուղում
• Ղեկի հիդրավլիկ ուժեղացուցիչի յուղի մակարդակի ստուգում
• Հակասառեցման հեղուկի (անտիֆրիզի) մակարդակի և խտության ստուգում
• Անվադողերի վիճակի և անիվներում օդի ճնշման ստուգում
• Արգելակային հեղուկի փոխարինման վերաբերյալ խորհրդատվություն
• Առջևի և հետևի արգելակման կոճղակների և ճկափողերի (շլանգ) վիճակի ստուգում
• Կախոցի մասերի զննում և ստուգում
• Հաջորդ պարբերական տեխսպասարկման ժամանակահատվածի վերաբերյալ խորհրդատվություն

Կոնտակտային տվյալներ

«ՍԼԱՎ ՄՈԹՈՐՍ»

Ծովակալ Իսակովի պող., 32/1
+374-55-739400
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ 09:30-18:00