1300x551_spark-plug.jpg

Վառոցքի մոմեր

Audi բնօրինակ պահեստամասեր

Այրման խցում վառոցքի մոմը պետք է բոցավառի սեղմված վառելախառնուրդը ճիշտ ժամանակին: Այն պետք է կայծ արձակի մեկ րոպեում միջինում 3500 անգամ՝ միաժամանակ դիմանալով ճնշմանը (0,9 -30 Պա) և ջերմաստիճանային անկումներին (100 - 3 000 °C): Եթե վառոցքի բռնկումը տեղի ունենա սխալ պահին, դա կարող է բացասական ազդել շարժիչի հզորության և վառելիքի ծախսի վրա, ինչպես նաև վնասել շարժիչը:

Մոմի մեկուսիչի ջերմաստիճանի համար գործում են խիստ պահանջներ: Այն չպետք է իջնի 450 °C ցածր և բարձրանա 850 °C ավելի, հակառակ դեպքում առաջանում է այրուքի առաջացման և շիկավառման վտանգ: Այդ ժամանակ անվերահսկելի այրումը կարող է լուրջ վնասներ հասցնել շարժիչին: Մոմերի մաշվածությունը կամ այրուքը հանգեցնում է վառելիքի ծախսի ավելացմանը, վառքի բացթողումներին և ոչ լիարժեք այրմանը, ինչը, իր հերթին, կարող է վնասել չեզոքացուցիչը:

Առավելություններ


• Ապահովում են շարժիչի հզորությունը, քանի որ հարմարեցված են շարժիչի հատուկ տեսակին
• Հատկապես կայուն են կերամաշման և այրուքի առաջացման նկատմամբ
• Բոցի արագ տարածումը ապահովում է վառելախառնուրդի ամբողջական այրումը
• Բարձր ճշգրտության էլեկտրոդների շնորհիվ կարող են մշտապես կայծ արձակել
• Էլեկտրոդների աննշան մաշվածությունը թույլ է տալիս կրճատել վառոցքի բռնկման համար ծախսվող էլեկտրաէներգիան: Այսպիսով տրված միջաշխատանքային ընդմիջումների ընթացքում բնօրինակ վառոցքի մոմերը ապահովում են հուսալիություն
• Կառուցվածքային ջերմամղման շնորհիվ մոմերը պաշտպանված են գերտաքացման վնասվածքներից
• Ապահովում են շարժիչի ճշգրիտ ռեակցիան արագարարի ոտնակի սեղման վրա և ցանկացած պտույտների դեպքում նրա հավասարաչափ աշխատանքը
• Այրման խցում կայծի ճիշտ տեղակայման շնորհիվ նպաստում են վառելիքի ծախսի և վնասակար արտանետումների ծավալների կրճատմանը
• Ծառայության ժամկետը՝ մինչև 60 000 կմ, կախված մոդելից

Լրացուցիչ տեղեկություններ

Կարճ ճանապարհորդությունների և շարժիչի առավելագույն բեռնվածությամբ աշխատանքի դեպքում փոփոխման համար նախախատեսված ժամանակահատվածները կարող են կրճատվել:

Կոնտակտային տվյալներ

«ՍԼԱՎ ՄՈԹՈՐՍ»

Ծովակալ Իսակովի պող., 32/1
+374-55-739400
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ 09:30-18:00