00:00 | 00:00

Արգելակային համակարգի նկարագիր

Audi բնօրինակ պահեստամասեր

Արգելակման լավագույն բնորոշիչների համադրության շնորհիվ այս համակարգը ապահովում է գերազանց ֆունկցիոնալություն և կատարյալ հարմարավետություն, քանի որ ապահովված է յուրաքանչյուր մոդելի համար հատուկ ընտրված նյութերով, նրանց դիմացկունությամբ և այլ յուրահատկություններով:

Լրացուցիչ տեղեկություններ

Արգելակման կոճղակներ

Կոճղակները մեքենայի արգելակման համակարգի կարևորագույն բաղադրիչն են: Արգելակման ժամանակ կոճղակները փոխանցում են սկավառակների արգելակման մոմենտը անիվների սկավառակների, անվադողերի և ճանապարհածածկի վրա: Արգելակման կոճղակների որակից է կախված վստահ արգելակումը և այդ ընթացքում մեքենայի լիակատար վերահսկողությունը:

Առավելություններ

• Կատարյալ համապատասխանություն Audi մոդելին (զանգվածին, հզորությանը, առավելագույն արագությանը) և անիվների առանցքին (դիմացի և ետևի)
• Արգելակման բարձր արդյունավետություն ծայրահեղ ջերմաստիճանային պայմաններում կամ բեռնվածության ժամանակ
• Կայունություն քիմիական նյութերի նկատմամբ՝ հակասառեցման ռեագենտին, արգելակային հեղուկին, վառելիքին
• Շփումային շերտի մաշվելու դեմ բարձր դիմադցկունություն
Արգելակման սկավառակներ

Արգելակման կոճղակների և սկավառակների շփումը ստեղծում է արգելակման մոմենտը: Այն իջեցնում է մեքենայի արագությունը կամ դանդաղեցնում է նրա ընթացքը ընդհուպ մինչև կանգառը: Արգելակման ժամանակ արգելակման սկավառակները փոխանցում են արգելակման մոմենտը անվակունդի վրա, այնուհետև անիվների սկավառակների, անվադողերի և ճանապարհածածկի վրա:

Առավելություններ

• Հարմարեցված են ավտոմեքենայի զանգվածին, հզորությանը և առավելագույն արագությանը, ինչի շնորհիվ ապահովվում է արգելակման բարձր արդյունավետություն
• Հովացման ներքին խողովակները ապահովում են արգելակման համակարգի ջերմադիմացկունությունը
• Հուսալի գործում են նույնիսկ ծայրահեղ ջերմաստիճանային պայմաններում
• Դիմանում են ոչ պակաս քան 500 իրար հաջորդող կտրուկ արգելակման առանց ճաքերի առաջացման՝ ապահովելով առավելագույն անվտանգություն վթարային պայմաններում
• Երաշխավորում են ամբողջ ընթացքային մասի (անվադող, արգելակ, մեղմիչ) գերազանց աշխատանքը

Կոնտակտային տվյալներ

«ՍԼԱՎ ՄՈԹՈՐՍ»

Ծովակալ Իսակովի պող., 32/1
+374-55-739400
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ 09:30-18:00