AU140004_1400x840.jpg

Audi-ն կատարելագործում է e-fuel տեխնոլոգիան. e-benzin նոր վառելիքի փորձարկումը

Audi ընկերությունը համոզված է e-gas, e-benzin և e-diesel վառելանյութերի հեռանկարային լինելու հարցում և շարունակում է e-fuel վառելիքի էկոլոգիական տեսակների ստեղծման մարտավարությունը: Ինգոլշտադտում գտնվող ընկերությունը e-benzin սինթետիկ բենզինի ստեղծման գործում արդեն հասել է կարևոր միջանկյալ արդյունքի: Audi-ին առաջին անգամ հաջողվել է գործընկերների հետ համատեղ արտադրել բավական քանակությամբ սինթետիկ վառելանյութ՝ փորձնական շարժիչի նախնական փորձարկումներ իրականացնելու համար:

Գերմանիայի Լոյնա (Leuna) քաղաքում գտնվող Global Bioenergies S.A. ընկերության հետ համատեղ Audi-ն արտադրել է e-benzin-ի՝ պատմության մեջ ամենախոշոր քանակությունը՝ 60 լիտր: «Ինչպես և Audi-ի կողմից մշակված սինթետիկ վառելիքի բոլոր տեսակները՝ նոր վառելանյութը ևս ունի բազմաթիվ առավելություններ: Դրա ստացման համար չկա նավթահումքի անհրաժեշտություն, այն համատեղելի է գոյություն ունեցող ենթակառուցվածքների հետ և հեռանկարներ է բացում փակ ածխածնային ցիկլի համար» - հայտարարել է AUDI AG-ի բնապահպանական նախագծերի զարգացման բաժնի ղեկավար Ռայներ Մանգոլդը (Reiner Mangold): Audi-ի կողմից մշակված e-benzin-ը իրենից ներկայացնում է հեղուկ իզոօկտան և արտադրվում է երկաստիճան գործընթացի ընթացքում: Առաջին փուլում Global Bioenergies ընկերությունը կենսաբանական հումքից արտադրում է գազային վիճակում գտնվող իզոբուտեն (C4H8):

Երկրորդ փուլում Լոյնայում գտնվող Ֆրաունգոֆերի քիմիական և կենսատեխնոլոգիական գործընթացների կենտրոնի մասնագետները իզոբուտենը վերափոխում են իզոօկտանի (C8H18): Ստացված վառելիքը չի պարունակում ծծումբ և բենզոլ, ինչի շնորհիվ նրա այրման ընթացքում մթնոլորտի համար վտանգավոր արտանետումներ գործնականում չեն առաջանում:

Ներկայումս Audi-ի ինժեներները ուսումնասիրում են փորձարարական շարժիչում վերականգնվող վառելիքի այրման և արտանետումների առաջացման առանձնահատկությունները: Մաքրման բարձր աստիճան անցած՝ գերազանց հակապայթյունային հատկություններով e-benzin սինթետիկ վառելիքը թույլ է տալիս լրացուցիչ մեծացնել սեղմման աստիճանը՝ այդ կերպ բարձրացնելով շարժիչի աշխատանքի արդյունավետությունը: Միջնաժամկետ հեռանկարում նախագծի մասնակիցները մտադիր են ձևափոխել արտադրական գործընթացը՝ բացառելով կենսաբանական հումքի օգտագործումը. դրա փոխարեն մասնագետները ծրագրում են օգտագործել վերականգնվող աղբյուրներից արդյունահանված ածխածնի երկօքսիդ և ջրածին:

Audi-ի կողմից մշակված այլընտրանքային վառելանյութերի տեսակներն այժմ արդեն բացառիկ պոտենցիալ են ապահովում էկոլոգիական շարժունության համար և նպաստում են ներքին այրման շարժիչների կողմից CO2-ի արտանետումների նվազեցմանը: Օրինակ, այսօր g-tron մոդելներում այդ ցուցանիշի նվազեցումը հասնում է 80%**-ի:

Audi-ի համար e-fuel վառելիքի այլընտրանքային սինթետիկ տեսակները պարզապես լաբորատոր հետազոտությունների առարկա չեն: Սկսած 2013 թվականից չորս օղակներով բրենդը շուկայում առաջարկում է Audi e-gas վերականգնվող գազը: Որոշ չափով e-gas արտադրվում է Էմսլանդ (Emsland) շրջանի Վերլտե կոմունայում գտնվող՝ էլեկտրաէներգիան գազի վերափոխող սեփական արտադրությունում: Audi մոդելների տերերը լիցքավորում են իրենց ավտոմոբիլները g-tron-ով ցանկացած ԱԼԿ-ում, որտեղ խտացված բնական գազ /КПГ/ են առաջարկում սովորական վառելիքի գնով:

e-fuel էկոլոգիական վառելիքի տեսակների ստեղծման մարտավարության շրջանակներում Audi ընկերությունը մշակում է նաև սինթետիկ դիզելային վառելիք՝ e-diesel: 2014-ի վերջերից մինչև 2016 թվականի հոկտեմբերը նախագծի գործընկեր Sunfire ընկերությունը ղեկավարում էր վառելիքի այդ տեսակի փորձարարական գործարանը Դրեզդենում: Ինչպես և Վերլտեում՝ այստեղ օգտագործվում էր վերականգնվող աղբյուրներից ստացվող էլեկտրաէներգիա, իսկ որպես հումք՝ ջուր և ածխածնի երկօքսիդ: Blue Crude անվանումը ստացած վերջնական արգասիքը մաքրվում էր և վերափոխվում Audi e-diesel դիզելային վառելիքի: Ներկայումս Audi-ն ծրագրում է թողարկել e-diesel վառելիքի արտադրության ձեռնարկություն Լաուֆենբուրգում (Laufenburg), որը գտնվում է շվեյցարական Արգաու (Aargau) կանտոնում: Audi-ն պլանավորում է նախագծի գործընկերների՝ Ineratec GmbH և Energiedienst Holding AG ընկերությունների հետ համատեղ տարեկան այստեղ արտադրել մոտավորապես 400 000 լիտր e-diesel վառելիք: