A182035_large.jpg

Պրեմիում սեգմենտի նոր առաջատարները. Audi A6-ը և Audi e-tron-ի նախատիպը Ժնևի ավտոսրահում

Audi-ն շարունակում է ընդլայնել մոդելային շարքը՝ Audi A8 և Audi A7 մոդելներից հետո ներկայացնելով նոր սերնդի Audi A6-ը. դինամիկ և էլեգանտ այս սեդանը նոր ստանդարտներ է թելադրում պրեմիում դասի համար՝ համատեղելով թվային տեխնոլոգիաների լայն սպեկտրը, հարմարավետության անգերազանցելի մակարդակն ու սպորտային բնութագիրը: Audi-ի երկրպագուները Ժնևի ավտոսրահում կարող են տեսնել նաև առաջին էլեկտրական մոդելի՝ Audi e-tron-ի նախասերիական տարբերակը:

Նոր սեդան Audi A6

Նոր Audi A6-ը պրեմիում դասի սեդանի ութերորդ սերունդն է, որում հստակ երևում է Audi-ի դիզայներական նոր ոճը. ուռուցիկ մակերևույթները, հստակ եզրագծերը և թափքի տպավորիչ գծերը ընդգծում են ավտոմոբիլի սպորտային էլեգանտությունը, տեխնոլոգիական առավելությունը և իրականացման բարձր որակը:

Audi A6-ի սրահը առաջադրում է նոր ստանդարտներ ամբողջովին թվային համակարգով կառավարման շնորհիվ: Տակտիլ և ակուստիկ հակադարձ կապով MMI touch response կառավարման համակարգի առանձնահատկությունն է արագ արձագանքումը և ինտուիտիվ ինտերֆեյսը: Ցանցային կառուցվածքները և բազմաթիվ օժանդակ համակարգերը վարորդի համար ապահովում են կառավարման անվտանգություն և հարմարություն: Նոր Audi A6-ը ցուցաբերում է գերազանց կառավարելիություն և կոմպակտ մեքենաներին բնորոշ անհավանական շարժունակություն: Դրանում կարևոր դեր է խաղում անիվների կառավարման նոր դինամիկ համակարգը, որը հնարավորություն է տալիս միավորելու սպորտային կառավարելիությունը գերազանց կայունության հետ և 1,1 մ-ով նվազեցնելու սեդանի շրջադարձի շառավիղը:

Եվրոպական շուկա դուրս գալու պահին նոր Audi A6-ը համալրված կլինի բարձր արդյունավետությամբ երկու շարժիչներով՝ 3.0 TFSI 340 ձ.ու. հզորությամբ և 3.0 TDI 286 ձ.ու. հզորությամբ: Բոլոր շարժիչների ստանդարտ լրակազմերը սարքավորված են հարմարավետություն և խնայողություն ապահովող mild hybrid համակարգով: Նոր Audi A6-ը Գերմանիայի շուկայում կհայտնվի 2018 թվականի հունիսին:

Էլեկտրական քրոսովեր. Audi e-tron-ի նախատիպը

Առաջին էլեկտրական Audi e-tron մոդելի նախասերիական տարբերակում ներկայացված է բարձրավոլտ ուժային կայանք: Պրեմիում դասի այս տպավորիչ սպորտային քրոսովերն ունի լիցքավորման բազմաթիվ հնարավորություններ: Audi e-tron-ի սերիական տարբերակը կարող է լիցքավորվել արագ լիցքավորման կայաններում մինչև 150 կՎտ հզորությամբ և առավելագույնը 30 րոպե հետո քրոսովերը պատրաստ կլինի ուղևորվելու: Audi e-tron-ը եվրոպական շուկաներում կհայտնվի 2018 թվականի վերջերին՝ թեստային փորձարկումներ անցնելուց հետո: Քողարկիչ պատկերներով նախատիպերի համար մեկնարկում է ֆոտոշարքերի հետաքրքիր ժամանակաշրջան: Սոցցանցերում զետեղված լավագույն լուսանկարները (#etron հեշտեգով) կհրապարակվեն www.e-tron.audi կայքում: Նույն տեղում հասանելի կլինեն նաև Ժնևի ավտոսրահի էքսկլյուզիվ նկարները:

Նոր Audi A6-ի և Audi e-tron-ի նախատիպի վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն կարելի է գտնել Audi MediaCenter վեբ-կայքում, հետևյալ հասցեով՝

Տեսադարան

Լուսանկարներ